Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է
Փորձագետների գնահատմամբ, 2026 թվականի հինգ ամիսներին (առանց մայիսի համար ԵԱՏՄ տվյալների) Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի արտահանումը կազմել է ավելի քան 6 հազար տոննա՝ ավելի քան 15 մլն ԱՄՆ դոլար արժեքով, հաղորդում է «Ագրոէքսպորտ»-ը։
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մատակարարումների ծավալը բնական արտահայտությամբ աճել է 74%-ով, իսկ արժեքային արտահայտությամբ՝ 59%-ով։
Ներմուծող երկրների թոփ-5-ը՝
Ալժիր — 1,7 հազար տոննա
Ղազախստան — ավելի քան 1,5 հազար տոննա
Հայաստան — ավելի քան 1,4 հազար տոննա
Եգիպտոս — մոտ 400 տոննա
Ուզբեկստան — մոտ 300 տոննա։


