Հարված Գազայի հիվանդանոցին. առնվազն 13 մարդ է մահացել, կան տասնյակ տուժածներ
Գազայի հատվածի հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով 13 մարդ է զոհվել։ Այս մասին, Al Jazeera–ի փոխանցմամբ, հայտարարել է Գազայի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Սալյամա Մաարուֆը։
«Այսօր իսրայելական «Աշ–Շիֆա» համալիրի գնդակոծության հետևանքով 13 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են», – ասել է Մաարուֆը։