«Հարրիսի ընտրություններում հաղթանակը կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե Քամալա Հարիսը հաղթի ընտրություններում, աշխարհում կարող է սկսվել համաշխարհային պատերազմ։
«Եթե մենք դա չանենք (ընտրություններում հաղթենք), ապա ամեն ինչ կավարտվի Մերձավոր Արևելքում խոշոր պատերազմներով: Եվ, հնարավոր է, երրորդ համաշխարհային պատերազմով»,-ասել է նա։
Նրա կարծիքով, համաշխարհային պատերազմը հնարավոր է, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ղեկավարում են ոչ կոմպետենտ մարդիկ։