Հարգելի՛ Մակրոն, նախ ստուգիր ուղեղդ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է նախ և առաջ ստուգել սեփական ուղեղը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին: Նրա խոսքով՝ Դաշինքում ռազմավարական որոշումների հարցում չկա համակարգում ԱՄՆ-ի եւ մյուս գործընկերների միջեւ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի ուշ հայտարարել են, որ Ֆրանսիայի նախագահի կտրուկ գնահատականները չեն կիսում:
«Չգիտեմ, թե ՆԱՏՕ-ի համար ինչ է նշանակում Ֆրանսիան, սակայն ՆԱՏՕ-ի համար Թուրքիան կարեւոր երկիր է: Մակրոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին: Հարգելի՛ Մակրոն, նախ ստուգիր սեփական ուղեղդ, քանի որ նման հայտարարություններ են անում նրանք, որոնց ուղեղը մահացել է»,-ասել է Էրդողանը: