շաբաթ, հուլիս 12
12 / 7 / 2025
Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի մանդատը կերկարաձգվի

Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի մանդատը կերկարաձգվի

Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի մանդատը կերկարաձգվի ևս երկու տարով։

Այս մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ հաջորդ շաբաթ կայանալիք Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Մագդալենա Գրոնոն լավ կապեր է հաստատել տարածաշրջանի բոլոր երեք երկրներում։ Նախարարական հանդիպման ժամանակ Խորհրդի նախագահը կառաջարկի երկարաձգել իր գործունեությունը այս պաշտոնում ևս երկու տարով», - նշել է ԵՄ ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ իր մանդատի շրջանակներում Գրոնոն կկարողանա ԵՄ աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում, որտեղ կա նման հնարավորություն և անհրաժեշտություն, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում։

  • Կիսվել: