ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Հարավային Կովկասում «3+3» ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը. Լավրով

Հարավային Կովկասում «3+3» ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը. Լավրով

Հարավային Կովկասում մենք ունենք «3+3» ձևաչափով փոխգործակցության փորձ: Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ այդ ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը, մենք կշարունակենք այն:

Լավրովի խոսքով՝ Ֆիդանի հետ հանդիպմանը վերահաստատվել է կողմերի մոտեցումը Սիրիայի հարցով սերտ երկխոսության վերաբերյալ։

«Երկուստեք շեշտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության պետական ինքնիշխանությունը, քաղաքական միասնությունը, տարածքային ամբողջականությունը հարգելու հանձնառությունը, ընդգծվել է Սիրիայի իշխանություններին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը անցումային շրջանում նրանց առջև ծառացած լուրջ մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են համագործակցության ընդլայնմամբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի խնդիրների այլ ուղղություններով, այդ թվում՝ Լիբիայում:

  • Կիսվել: