Հարավային Կորեայի հետախուզության ղեկավարն ու երկու տեղակալները հրաժարական են տվել
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլն այսօր ընդունել է հետախուզական գործակալության ղեկավարի և նրա երկու տեղակալների հրաժարականը, հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ Յունի գրասենյակը հրաժարականների որևէ պատճառ չի նշել, սակայն տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ խնդիրներ են եղել Ազգային հետախուզական ծառայության (ԱՀԾ) կադրային նախկին փոփոխությունների ժամանակ:
Յունը ԱՀԾ երկու բարձրաստիճան պաշտոնյաների անմիջապես նշանակել է տեղակալների պաշտոններում, հաղորդում է նրա գրասենյակը: Նա դեռ պետք է նշանակի հաջորդ տնօրենին՝ խորհրդարանական հաստատման լսումներից հետո: