կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հյուսիսում. Իսրայելի ՊԲ

ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հյուսիսում. Իսրայելի ՊԲ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածի հյուսիսում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Այսօր մենք տեսանք, որ շուրջ 50 հազար Գազայի բնակիչներ շարժվել են գոտու հյուսիսից դեպի հարավ։ Նրանք լքում են (անկլավի հյուսիսը- ծան. խմբ․), քանի որ հասկանում են, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հյուսիսում, իսկ հարավում կա ավելի ապահով տարածք, որտեղ մատակարարվում են դեղորայք, սնունդ և ջուր՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: