հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին

ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայն չէ Գազայի հատվածում հրադադար հաստատելու Իսրայելի նոր պայմաններին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Լիբանանում շարժման ներկայացուցիչ Վալիդ ալ Քիլանին։

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Գազայում հրադադարի առաջարկին, որը միջնորդներին փոխանցվել է երեք շաբաթ առաջ, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուն առաջ քաշեց լրացուցիչ պայմաններ, որոնք ՀԱՄԱՍ-ը և պաղեստինյան խմբակցությունները չընդունեցին»,- ասել է ալ-Քիլանին։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հավելել է, որ շարժումը «բաց է բոլոր առաջարկների համար, որոնք ծառայում են Պաղեստինի ժողովրդի շահերին»։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելը ձգտում է փոփոխություններ մտցնել Գազայի հրադադարի պլանում, ինչը բարդացնում է ՀԱՄԱՍ-ի հետ վերջնական գործարքը։

Խոչընդոտներից մեկը վերաբերում էր Իսրայելի պահանջին՝ պահպանել վերահսկողությունը Եգիպտոսի հետ Գազայի սահմանի վրա:

  • Կիսվել: