երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իր մոտ պահվող վերջին ամերիկացի պատանդին

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իր մոտ պահվող վերջին ամերիկացի պատանդին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահվող ԱՄՆ քաղաքացի Էդան Ալեքսանդրը վերադառնում է հայրենիք։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ 2023 թվականի հոկտեմբերից պատանդ պահվող Ամերիկայի քաղաքացի Էդան Ալեքսանդրը վերադառնում է տուն՝ իր ընտանիքի մոտ», - գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա հնարավոր է դարձել միջնորդների՝ Կատարի և Եգիպտոսի ջանքերի շնորհիվ։

«Հուսով եմ, որ սա առաջինն է այն վերջին քայլերից, որ անհրաժեշտ են այս դաժան հակամարտությունը դադարեցնելու համար: Ես անհամբեր սպասում եմ այդ տոնական օրվան», - հավելել է Թրամփը։

Ըստ CNN-ի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին հայտնել է Էդան Ալեքսանդրին ազատելու մասին. նա Գազայում պատանդ պահվող ամերիկացի վերջին ողջ մնացած պատանդն է։ Շարժումը հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմի հետ վերջին օրերի բանակցությունները շատ դրական են եղել։ ՀԱՄԱՍ-ն Ալեքսանդրի ազատ արձակումն անվանել է մեկն այն քայլերից՝ ուղղված հրադադարի հաստատմանը, որի արդյունքում հումանիտար օգնություն մուտք կգործի պաղեստինյան անկլավ ավելի քան երկու ամսվա շրջափակումից հետո։

Ամերիկացի պատանդի ազատ արձակման դիմաց, ըստ CNN-ի աղբուրի, Իսրայելը պաղեստինցի բանտարկյալների ազատ չի արձակի։ 

Ըստ համացանցում հրապարակված տեղեկությունների՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ը դեռ պահում է 59 պատանդի, որոնց կեսից ավելին, ենթադրաբար, մահացել են։

 

  • Կիսվել: