հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Գրենլանդիան պատկանում է միայն իր ժողովրդին. Կոշտա

Գրենլանդիան պատկանում է միայն իր ժողովրդին. Կոշտա

Գրենլանդիան պատկանում է միայն իր ժողովրդին, և նրա ապագայի հետ կապված ոչինչ չի կարող որոշվել առանց Դանիայի: Այս մասին, ելույթ ունենալով Նիկոսիայում ԵՄ Խորհրդի նախագահությունը Կիպրոսին հանձնելու արարողության ժամանակ, հայտարարել է  Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան:

«Գրենլանդիան պատկանում է միայն իր ժողովրդին: Գրենլանդիայի [ապագայի հետ կապված] ոչինչ չի կարող որոշվել առանց նրա և Դանիայի»,-նշել է նա:

Կոշտայի խոսքով՝ Եվրամիությունը չի հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները Գրենլանդիայում, Լատինական Ամերիկայում կամ Կարիբյան ավազանում։

Նա, սակայն, իր ելույթում նա Գրենլանդիայի կամ Լատինական Ամերիկայի մասին իր խոսքում  չի հիշատակել ԱՄՆ-ն:

  • Կիսվել: