ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Գիշերը Ռուսաստանը դրոններով և հրթիռներով հարվածել է Խարկովին, Օդեսային և Սումիին

Գիշերը Ռուսաստանը դրոններով և հրթիռներով հարվածել է Խարկովին, Օդեսային և Սումիին

Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համակցված հարված են հասցրել Խարկովին և նրա արվարձաններին, գրանցվել է չորս հրդեհ, կա մեկ տուժած, հայտնել են փրկարարները։

Անօդաչու թռչող սարքերի նոր հարձակման է ենթարկվել նաև Օդեսան, ինչի հետևանքով վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ բնակելի շենքերի, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը։

Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Ռուսաստանը հարվածել է նաև Սումիի մարզում կենսաէթանոլի արտադրության գործարանին, առավոտյան հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչությունը։ Հաղորդագրության համաձայն՝ գործարանին հարվածել է 12 անօդաչու թռչող սարք։

«Տարաները վնասվել են, բարեբախտաբար, զոհեր չկան: Ձեռնարկության տարածքից բացի, վնասվել են մոտ 10 մասնավոր տներ»,- հայտնել են վարչակազմից։

  • Կիսվել: