երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Գիշերը Իսրայելը գրոհել է Թեհրանում և Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախները

Գիշերը Իսրայելը գրոհել է Թեհրանում և Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախները

Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Թեհրանում և Իրանի արևմտյան մասում գտնվող ռազմական թիրախներին, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի քարտուղարի գրասենյակը։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը ներկայումս հարվածներ են հասցնում Թեհրանում և Իրանի արևմտյան մասում գտնվող ռազմական ենթակառուցվածքային թիրախներին», - ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: