Գիշերը Իրանը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա
Գիշերը Իրանը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, գրում է Mehr News Agency-ն։
Հրթիռներից առաջ Իրանն արձակել է 140 ԱԹՍ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը համակցված բնույթ է կրել․
«Իրանի զինված ուժերը զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարված են հասցրել Հայֆային և Թել Ավիվին», - ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ գեներալ Ալի Մոհամմադ Նաինին հայտարարել էր, որ Իրանը սկսում է «Իրական խոստում III» գործողության իններորդ ալիքը, որը կտևի մինչև լուսաբաց։