ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Գիորգի Ջինճարաձեն ընտրվել է Աբխազիայի կառավարության նախագահ

Գիորգի Ջինճարաձեն ընտրվել է Աբխազիայի կառավարության նախագահ

Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահությունը Գիորգի Ջինճարաձեին ընտրել է Աբխազիայի կառավարության նախագահի պաշտոնում։ Այս տեղեկությունը հայտնել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ Ջեմալ Գամախարիան, գրում է aliq.ge-ն:

Իր ելույթում Գամախարիան նշել է, որ Աբխազիայի կառավարությունում, նախագահից բացի, այլ կադրային փոփոխություններ չեն նախատեսվում։

Հիշեցնենք, որ Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Լևան Մգալոբլիշվիլին հունիսի 2-ին հրաժարական է տվել։

 

  • Կիսվել: