Գերմանիայում սկանդալ է ծագել կանցլեր Շոլցի եղբոր առնչությամբ
Գերմանիայում սկանդալ է բարձրացել երկրի կանցլեր Օլաֆ Շոլցի եղբոր աշխատավարձի կապակցությամբ։ 64-ամյա Յենս Շոլցը՝ կանցլեր Օլաֆ Շոլցի եղբայրը, ղեկավարում է Շլեզվիգ-Հոլշտեյնի համալսարանական բժշկական կենտրոնը: Նրա ղեկավարությամբ բուժհաստատությունը 100 միլիոն եվրոյի վնասով է աշխատել, ինչը, սակայն, չի խանգարել Յենս Շոլցին՝ աշխատավարձից 180.000 եվրո բոնուս ստանալ, որը հավելվում է 480.000 եվրո տարեկան աշխատավարձին։
Հիվանդանոցի խոսնակը հայտնել է, որ Շոլցի բոնուսի վերաբերյալ բոլոր տեղեկությունները «գաղտնի են»:
Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Լարս Հարմսը կոչ է արել տեղական նահանգի կառավարությանը բացահայտել բոնուսային կանոնակարգերը։