Գերմանիայի կառավարությունը տեղեկացված է եղել Իրանի վրա պատրաստվող գրոհի մասին. Der Spiegel
Գերմանիայի կառավարությունը նախապես տեղեկացվել էր Իրանի վրա պատրաստվող իսրայելական գրոհի մասին: Այս մասին գրել է Der Spiegel-ը։
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին տեղեկացրել են իսրայելական հարվածների մասին Կենտրոնական Եվրոպայի ժամանակով մոտավորապես 02:30-ին: Այնուհետև, մոտավորապես 04:00-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով կապ է հաստատել Գերմանիայի կանցլերի հետ:
Ավելի վաղ Der Spiegel-ը հաղորդել էր, որ Մերցը Նեթանյահուի հետ հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 02:30-ին: Ավելի ուշ ամսագիրն ուղղել է այս տեղեկատվությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես տեղյակ է եղել հարձակման մասին, և դա նրա համար անակնկալ չի եղել։