կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Գերմանիայի կանցլերը կոչ է արել Իրանին անհապաղ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ

Գերմանիայի կանցլերը կոչ է արել Իրանին անհապաղ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներից հետո, կոչ է արել Իրանին շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ հակամարտության դիվանագիտական ​​լուծում գտնելու համար, հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը:

«Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ընդգծել է Իրանին ուղղված կոչը՝ անհապաղ սկսել բանակցություններ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ և գտնել հակամարտության դիվանագիտական ​​լուծում», - գրել է Կոռնելիուսը:

Կառավարության խոսնակը հայտնել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներից հետո տեղի է ունեցել Գերմանիայի կառավարության նիստ՝ անվտանգության հարցերով։

  • Կիսվել: