Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում մասնակցում է COP29-ին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենը Բերբոքը ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Բաքու։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բերբոքը Բաքվում COP29-ի շրջանակներում մասնակցել է ասուլիսի։ Նա նշել է, որ Գերմանիան և Եվրոպան ակտիվորեն աշխատում են COP29-ում կլիմայի օրակարգում հաջողության հասնելու համար:
«Գերմանիան և Եվրոպան ակտիվորեն մասնակցում են կլիմայական կոնֆերանսին, ի վերջո, կլիմայական ճգնաժամը, մնացած բոլոր մարտահրավերների համատեքստում, անվտանգության քաղաքականության ամենամեծ սպառնալիքն է ինչպես այսօր, այնպես էլ առաջիկա տասնամյակներում։ Մենք արդեն սուր ենք զգում դրա ազդեցությունն ամբողջ աշխարհում և գիտենք, որ այն միայն կուժեղանա, եթե չհասցնենք գոնե մոտենալ 1,5 աստիճանի նշագծին»,- նշել է նա։
Ըստ Բերբոքի՝ Եվրամիությունը և Գերմանիան պատրաստ են համագործակցել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ֆինանսավորման հարցում։
Նշենք, որ Բերբոքն ավելի վաղ այցով Հայաստանում էր։