հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Գերմանիան քննություն է սկսել «Հյուսիսային հոսք» գազատարների արտահոսքի վերաբերյալ

Գերմանիան քննություն է սկսել «Հյուսիսային հոսք» գազատարների արտահոսքի վերաբերյալ

Գերմանիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում տեղի ունեցած միջադեպերի հանգամանքների վերաբերյալ: Այս մասին հայտնել է արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Գերմանիայի դատախազության ներկայացուցչին։

Նա նշել է, որ հետաքննությունը լրացուցիչ տեղեկություններ կհավաքի միջադեպերի վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 26-ի գիշերը Դանիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Բորնհոլմ կղզուց հարավ-արևելք, «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի գծերից մեկում արտահոսք է սկսվել։ 

Բացի այդ՝ գազի արտահոսք է գրանցվել նաև Բորնհոլմից հյուսիս-արևելք գտնվող «Հյուսիսային հոսք-1»-ի երկու գծերից։

  • Կիսվել: