ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Թրամփը խոստացել է ընտրողների տվյալների պաշտպանության օպերատիվ միջոցներ ձեռնարկել

Թրամփը խոստացել է ընտրողների տվյալների պաշտպանության օպերատիվ միջոցներ ձեռնարկել

ԱՄՆ նախագահի վարչակազմը ծանուցել է այն նահանգներին, որտեղ, իբր, վարկաբեկվել են ընտրողների տվյալները, և օպերատիվ միջոցներ կձեռնարկի այդ տեղեկատվությունը պաշտպանելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այսօր իմ բացահայտած բոլորովին նոր և անհերքելի տեղեկատվության լույսի ներքո իմ վարչակազմը զբաղվում է այն նահանգների ծանուցմամբ, որոնց տվյալներն ընտրությունների վերաբերյալ վարկաբեկվել են Չինաստանի և շատերի կողմից։ Մենք սերտորեն կաշխատենք՝ վնասը նվազագույնի հասցնելու համար, և [մենք] օպերատիվ միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի ընտրողների զգայուն տվյալները պաշտպանված լինեն, որպեսզի դրանք երբեք հնարավոր չլինի գնել, կոտրել, և որպեսզի մենք այլևս երբեք ստիպված չլինենք տեսնել գողացված ընտրություններ», - ասել է նա՝ Սպիտակ տանը հեռուստաուղերձով դիմելով հայրենակիցներին։

ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ ընտրական գործընթացը «շատ նահանգներում շատ վատ վիճակում է», և նրա վարչակազմը մտադիր է դա շտկել։ «Մենք նաև հանձն ենք առնում աշխատել այս նահանգների և տեղական իշխանությունների հետ, որպեսզի օգնենք և մինչև միջանկյալ ընտրությունները վերացնենք տեխնիկական հայտնի թերությունները», - հավելել է նա։

  • Կիսվել: