Գերմանիան պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայանալիք բանակցություններին
Գերմանիայի կառավարությունը պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր բանակցություններին։
Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի Նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կորնելիուսը։
«Գերմանիայի կառավարությունտ պատրաստակամություն է հայտնում ներկա գտնվելու Ստամբուլում: Ըստ էության, խոսքը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին է: Եվրոպացի գործընկերները աջակցություն կհայտնեն այդ գործընթացին», - ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Միաժամանակ Կոռնելիուսը հայտարարել է, որ եթե հրադադարի չհասնեն, ապա Ստամբուլում հնարավոր բանակցություններին մասնակցելու մասին որոշումը պետք է կայացնի Կիևը։ «Ռուսաստանի կողմից կա Ուկրաինայի հետ բանակցելու հստակ առաջարկ, Ուկրաինան պետք է որոշի՝ ընդունի այս ձևով բանակցելու այս առաջարկը, թե՞ ոչ»,- ամփոփել է նա։