հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Գերմանիան հավանություն է տվել Ուկրաինային լրացուցիչ 700 մլն եվրոյի սպառազինության փոխանցմանը

Գերմանիան հավանություն է տվել Ուկրաինային լրացուցիչ 700 մլն եվրոյի սպառազինության փոխանցմանը

Գերմանիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինայի զինված ուժերին լրացուցիչ 700 մլն եվրոյի սպառազինության փոխանցմանը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ինչպես Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ասել է Գերմանիայի ՊՆ ղեկավար Բորիս Պիստորիուսը՝ նոր փաթեթը ՛՛ծառայում է Ուկրաինայի առաջնահերթություններին․ այն ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր, տանկեր, հրետանի՛՛:

Նախնական տվյալներով՝ Ուկրաինան կստանա 40 միավոր Marder հետևակի մարտական ​​մեքենա, 25 Leopard 1 մարտական ​​տանկ, հինգ զրահահապատ մեքենա, ինչպես նաև Patriot զենիթահրթիռների երկու արձակման կայան։

Դրանից բացի՝ Գերմանիան պատրաստվում է Կիևին մատակարարել 20,000 հրետանային զինամթերք, 5,000 ծխային զինամթերք, ինչպես նաև հետախուզական անօդաչու թռչող սարքեր և հակաօդային պաշտպանության միջոցներ։

  • Կիսվել: