Ուկրաինայում հակամարտության «սառեցումն» անհնար է. Պեսկովը՝ Տոկաևին
Ուկրաինայում հակամարտության «սառեցումն» անհնար է՝ հաշվի առնելով Կիևի դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համապատասխան առաջարկը, տեղեկացում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը նշել է, որ Կիևի դիրքորոշումը հաշվի առնելով՝ «որպես այդպիսին սառեցում հնարավոր չէ»։ «Մեզ համար կա գլխավոր պայմանը՝ մենք պետք է հասնենք մեր նպատակներին», — ընդգծել է նա։
Ավելի վաղ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է սառեցնել և վերադառնալ «ստամբուլյան բանաձևին»։ Ղազախստանի առաջնորդը նաև նշել է, որ, չնայած տարբեր առաջարկներին, ինքը չի ցանկանում դառնալ միջնորդ հակամարտությունում։



