երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ զորքեր է ուղարկել այլ երկիր

Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ զորքեր է ուղարկել այլ երկիր

Գերմանիան նացիստների ժամանակաշրջանից ի վեր առաջին անգամ կանոնավոր զորք է ուղարկել այլ երկիր:

Այս մասին հայտնում է Military Watch Magazine-ը։

Գերմանական բանակը սկսել է իր ստորաբաժանումները տեղակայել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում՝ ձևավորելով նոր՝ 45-րդ տանկային բրիգադը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Լիտվայի և Գերմանիայի պաշտպանության նախարարներ Արվիդաս Անուշաուսկասը և Բորիս Պիստորիուսը Վիլնյուսում ստորագրեցին գործողությունների ծրագիր՝ մինչև 2027 թվականը հանրապետությունում գերմանական բրիգադ տեղակայելու համար։

Հիմնական ստորաբաժանումների տեղափոխումը սկսվել է 2025 թվականին։ Երկու տարվա ընթացքում գերմանական բրիգադը Ռուդնինկայի զորավարժարանում պետք է հասնի լիակատար օպերատիվ պատրաստության։

Սպասվում է, որ Լիտվա կժամանեն 5000 գերմանացի զինվորականներ ընտանիքներով։ Ինչպես հայտնում է Լիտվայի պաշտպանության նախարարությունը, Գերմանիան մտադիր է երկիր ուղարկել ծանր բրիգադ՝ երեք մանևրային գումարտակներով և անհրաժեշտ մարտական աջակցությամբ և մատակարարման ստորաբաժանումներով։

  • Կիսվել: