G7-ի երկրները համաձայնության են եկել Ուկրաինային զենքի մատակարարումներն ավելացնելու հարցում. Մակրոն
Մեծ յոթնյակի՝ G7-ի երկրները համաձայնության են եկել Ուկրաինային զենքի մատակարարումներն ավելացնելու հարցում: Այս մասին G7-ի գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք համաձայնության ենք եկել ավելացնելու ՀՕՊ և լրացուցիչ համակարգերի, խափանող սարքերի, ինչպես նաև հեռահար զենքի մատակարարումները»:
Ըստ Մակրոնի՝ գագաթնաժողովում քննարկումների ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել է ամերիկյան պաշտպանական արդյունաբերության մոբիլիզացման և նման սարքավորումներ մատակարարելու հնարավորության կարևորությունը։
Ֆրանսիայի նախագահը նաև հավելել է, որ G7-ի որոշ անդամներ պնդել են Ուկրաինայում լիցենզավորված զենքի արտադրության կարևորությունը:


