ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Ֆրանսիայում վրդովված են ադրբեջանական հեռուստատեսությունում Մակրոնի հասցեին ուղղված վիրավորանքներից

Ֆրանսիայում վրդովված են ադրբեջանական հեռուստատեսությունում Մակրոնի հասցեին ուղղված վիրավորանքներից

Ֆրանսիայում վրդովված են ադրբեջանական հեռուստատեսությունում Մակրոնի վիրավորանքներից

Ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռենո Մյուզելյեն վրդովվել է այն բանից, որ ադրբեջանական հեռուստատեսության եթերում երեխաներին ստիպում են հայհոյանքներ երգել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին ։

"Անհավատալի պահվածք, որն ամրապնդում է իմ համոզմունքը. մեր տեղը հայերի կողքին է", - գրել է  նա Twitter-ում:

Ադրբեջանական «շոումենների» լկտի ու ցինիկ տեսանյութով է կիսվել նաև ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ շարունակվող արշավում Բաքուն մի խումբ ադրբեջանցի երեխաների է ներգրավել՝ հանրային հեռուստատեսությամբ երգելու համար, որը վիրավորում եւ մեղադրում Է Մակրոնին «անազնվության եւ հայամետ» դիրքորոշման մեջ:

Երեք րոպեանոց երգում հաղորդավար Ազիզ Ալիևը երգում է երեխաների երգչախմբի հետ։

«Նա հայամետ է»,- երգում է Ալիևը։

«Ի՞նչ կարող եք ասել այս մարդուն:

Նա մեզ սուտ խոստումներ է տալիս։

Նա պարում է Փաշինյանի հետ.

Նա այնքան նվաստացրեց իրեն։

Ասա ինձ, ո՞վ է այս մարդը»,- երգում է նա:

Այնուհետև երգչախմբի երեխաները վանկերով պատասխանում են՝ «Է-ՄԱ-ՆՈՒ-ԷԼ»:

  • Կիսվել: