Ֆրանսիայում Օլիմպական խաղերի բացման օրը տրանպորտային կոլապս է. տուժել են հարյուր հազարվոր ուղևորներ
Ֆրանսիան «հարձակման տակ է» այն բանից հետո, երբ երկրի արագընթաց երկաթուղային ցանցի աշխատանքը «կաթվածահար» է եղել դիվերսիոն հարձակումների պատճառով, գրում է telegraph.co.uk-ը՝ մանրամասնելով, որ չարագործներն ակնհայտորեն փորձել են խափանել այս երեկո Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
«Համակարգված» հարձակումների շրջանակում երկաթգծերի երկայնքով ազդանշային համակարգերը հրկիզվել են, իսկ մալուխները կտրվել և հրկիզվել են:
Հարձակումները գնացքների մկնման զանգվածային չեղարկումների պատճառ են դարձել։ Փարիզի շրջանային խորհրդի ղեկավար Վալերի Պեկրեսի խոսքով, տուժել է մոտ 250 հազար ուղևոր: Ակնկալվում է, որ հանգստյան օրերին կտուժի ավելի քան 800,000 մարդ:
Այժմ բոլոր հետախուզական ծառայությունները մոբիլիզացվում են՝ պարզելու այս դիվերսիոն գործողությունների ծագումը, AFP-ին հայտնել է անվտանգության աղբյուրը։