ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Իրանից

Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Իրանից

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն է հրապարակել՝ կոչ անելով իր քաղաքացիներին ամենասեղմ ժամկետում լքել Իրանը:

«Իրանում գտնվող մեր բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ լքել երկիրը տարածաշրջանում ռազմական էսկալացիայի մեծ վտանգի պատճառով», – ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ֆրանսիայի քաղաքացիներին ի սկզբանե խորհուրդ էր տրվել ձեռնպահ մնալ Իրան այցելելուց:

Նախարարությունը երեկ հայտարարություն էր հրապարակել՝ կոչ անելով զերծ մնալ Իսրայել, Լիբանան և պաղեստինյան տարածքներ այցելելուց։

Հիշեցնենք` պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հուլիսի 31-ին հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ Ինչպես գրում են արաբական ԶԼՄ-ները, հղում անելով սեփական աղբյուրներին, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։

  • Կիսվել: