Ֆրանսիան հայտնել է եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի՝ ՌԴ-ի դեմ կռվելու ցանկություն չունենալու մասին
Եվրոպական ոչ մի երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ն չի ցանկանում թույլ տալ ուղղակի ռազմական բախում Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանը միջուկային տերություն է։ Այդ մասին RTL ռադիոյի եթերում ասել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորենս Պարլին: Նա նշել է, որ իրենց նպատակը զինադադարի հասնելն է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նախարարն ընդգծել է, որ ՛՛Ռուսաստանը միջուկային տերություն է, և ՆԱՏՕ-ն էլ ունի նմանատիպ զինատեսակներ։ Իսկ միջուկային զենքը զսպող միջոց է, այն չպետք է օգտագործվի՛՛:
Պարլիի խոսքով՝ Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի համար առաջնահերթությունը դաշինքի անդամների անվտանգության ապահովումն է հատկապես արևելյան թևում: Նա նշել է նաև, որ թեև Ուկրաինան դաշինքի մաս չէ, սակայն Ֆրանսիայից ստացել է ռազմական աջակցություն: