ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են համատեղ կորպուս ստեղծել՝ Ուկրաինայում հրադադարն ապահովելու համար

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են համատեղ կորպուս ստեղծել՝ Ուկրաինայում հրադադարն ապահովելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել են Ուկրաինայում հրադադարի ապահովման համար ապագա ուժեր ստեղծելու ծրագրերի մասին։ Նրանց մամուլի ասուլիսը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Նորթվուդի հրամանատարական կենտրոնում։

Մակրոնը նշել է, որ ֆրանս-բրիտանական միացյալ էքսպեդիցիոն զորախմբում կներգրավվի  «մինչև 50.000 զինվոր, որոնք կարող են մասնակցել լայնածավալ գործողության»։ Զորախումբը կոչված է դառնալու Ուկրաինայում հրադադարն ապահովելու միջազգային ուժերի հիմքը: Նրա խոսքով՝ այդ ուժերը կարող են նաև «միավորել եվրոպական մյուս գործընկերներին» և լինել ՆԱՏՕ-ի տրամադրության ներքո։

Սթարմերը հայտնել է, որ կոալիցիան կենտրոնակայան ունի Փարիզում, որն արդեն գործում է և ավարտում է կառավարման կառույցների ձևավորումը՝ Կիևի հետ համաձայնեցված: Մեկ տարի անց այդ կենտրոնակայանը կտեղափոխվի Լոնդոն։

  • Կիսվել: