Ֆոն դեր Լայենը չի հավատում, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակ
Եվրամիությունը չի հավատում, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները երբևիցե կվերադառնան այն մակարդակ, որը գոյություն ուներ մինչև Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն գալը: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հանդես գալով Հռոմի արդյունաբերական համաժողովում:
«Մենք միամիտ չենք և չենք կարծում, թե մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կվերադառնան այն մակարդակ, որտեղ դրանք նախկինում էին», - ասել է ֆոն դեր Լայենը: Նա հավելել է, որ ԵՄ-ն դեռևս շարունակում է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ առևտրային մաքսատուրքերի լիակատար չեղարկման շուրջ, բայց ոչ մի լավատեսություն չի հայտնել այդ առիթով:
Նա ընդգծել է, որ ԵՄ առևտրի 80%-ը բաժին է ընկնում «ոչ ԱՄՆ-ին», և հայտնել է, որ ԵՄ-ն այժմ արագաություն է տալիս այդ հարաբերություններին՝ ձգտելով հնարավորինս արագ ամրագրել դրանք՝ ստորագրելով ազատ առևտրի համաձայնագրեր աշխարհի տարբեր պետությունների հետ: