Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել հակահետևակային ականների արգելման մասին կոնվենցիայից դուրս գալուն
Ֆինլանդիայի խորհրդարանը հունիսի 19-ին քվեարկել է Օտտավայի կոնվենցիայից երկրի դուրս գալու օգտին, որով արգելվում է հակահետևակային ականների օգտագործումը, կուտակումը, արտադրությունը և փոխանցումը։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Կոնվենցիայից դուրս գալու օգտին քվեարկել է 200 պատգամավորից 157-ը, դեմ է եղել 18 խորհրդարանական։
Որոշումն ընդունվել է Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի զեկույցի հիման վրա, որը պատրաստվել է պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կողմից։
Ապագայում Ֆինլանդիայի պաշտպանության ուժերին թույլատրվելու է օգտագործել հակահետևակային ականներ։
«Ֆինլանդիայի համար ականները պաշտպանողական զենք են, որն անհրաժեշտ է անվտանգության քաղաքականության մեղմացման պայմաններում», - ասվում է բացատրական գրառման մեջ։
Ֆինլանդիան Օտտավայի կոնվենցիային է միացել 2012 թվականին։
Հունիսի 4-ին Էստոնիայի խորհրդարանը նույնպես օրենք ընդունեց Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու մասին. այս հարցը քննարկվում է նաև Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1222808