ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Ֆինլանդիան ՄԱԿ-ին տեղեկացրել է հակահետևակային ականների արգելման պայմանագրից դուրս գալու մասին. Reuters

Ֆինլանդիան ՄԱԿ-ին տեղեկացրել է հակահետևակային ականների արգելման պայմանագրից դուրս գալու մասին. Reuters

Ֆինլանդիան ՄԱԿ-ին տեղեկացրել է, որ դուրս է գալիս Օտտավայի կոնվենցիայից, որն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, գրում է Reuters-ը: Որոշումը ուժի մեջ կմտնի ծանուցումից վեց ամիս անց՝ 2026 թվականի հունվարին, հինգշաբթի ուշ երեկոյան հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը։

Բացի այդ, Ֆինլանդիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ պայմանագրից դուրս գալը չի ​​ազդի միջազգային իրավունքի շրջանակներում պետության ստանձնած պարտավորությունների վրա, դրանք նախկինի պես կպահպանվեն: Ֆինլանդիան նաև կշարունակի աջակցել Օտտավայի կոնվենցիայի մարդասիրական նպատակներին, մասնավորապես՝ հումանիտար ականազերծման հետ կապված գործունեությանը:

Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ֆինլանդիան և Լեհաստանը՝ Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի և ԵՄ բոլոր անդամները, հավանություն են տվել պայմանագրից դուրս գալուն՝ վկայակոչելով հարևանի կողմից աճող ռազմական սպառնալիքը:

Հուլիսին ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Լիտվան և Ֆինլանդիան նախատեսում են հաջորդ տարի սկսել հակահետևակային ականների սեփական արտադրությունը՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար:

  • Կիսվել: