Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորանշանակ արտգործնախարարի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորանշանակ արտգործնախարար Վեքիլ Քենի հետ։
Նշվում է, որ Ֆիդանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել բարեկամ և եղբայրական Իրանի ժողովրդին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի լիազորությունները ստանձնած առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերի հետ և իր ցավակցությունն է հայտնել։