Ֆիցոն կմասնակցի Հաղթանակի շքերթին. Լեհաստանը Սլովակիային թույլատրել է հատուկ չվերթ իրականացնել դեպի ՌԴ
Ավարտվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի համար Մոսկվա հատուկ չվերթի ձևակերպումը, և Լեհաստանը տվել է դրա թույլտվությունը: Այս մասին հայտնում է Pravda պարբերականը՝ հղում անելով Սլովակիայում Լեհաստանի դեսպանատան իր աղբյուրին։
Նշվում է, որ, միաժամանակ, Լեհաստանը քննադատաբար է մոտենում Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսին վարչապետ Ֆիցոյի մասնակցությանը։
Կիրակի մամուլի ասուլիսի ժամանակ Սլովակիայի վարչապետը քննադատել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ տոնակատարությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միակողմանի հրադադարի առաջարկը մերժելու համար։
Ֆիցոն սպառնալիք է համարել Զելենսկիի խոսքերն այն մասին, թե Կիևը չի կարողանա ապահովել Մոսկվայում տոնակատարություններին եկած քաղաքական գործիչների անվտանգությունը:
«Ես մերժում եմ նման սպառնալիքները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Լիովին գիտակցում եմ, որ ներգրավված անձանց անվտանգությունը Ռուսաստանի Դաշնության ներքին գործն է»,-նշել է նա։ Սլովակիայում Ուկրաինայի դեսպանատունը բողոք է հայտնել վերոնշայլ հայտարարությունների առնչությամբ։