ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Եվրոպայում հայտարարել են «սև ժանտախտի» վտանգի մասին

Եվրոպայում հայտարարել են «սև ժանտախտի» վտանգի մասին

Եվրամիությունում ֆենտանիլ թմրանյութի աճող հանրաճանաչությունը սպառնում է նոր «ժանտախտ» դառնալ Եվրոպայում, Եվրահանձնաժողովին ուղղված իր ուղերձում գրել է Եվրախորհրդարանի Իտալիայի պատգամավոր Պաոլո Ինսելվինին։

«Հաշվի առնելով, որ այն վաճառվում է ցածր գնով և գնալով ավելի հասանելի է դառնում մեր մայրցամաքում, ֆենտանիլը, որը նաև հայտնի է որպես «զոմբի թմրանյութ», կարող է դառնալ նոր «սև ժանտախտը» Եվրոպայում», – նշել է քաղաքական գործիչը:

Սելվինին հավելել է, որ ԵՄ երկրներում թմրամիջոցների օգտագործման աճ է նկատվում։ Այս տագնապալի միտումը, որն արդեն անվերահսկելի խնդիր է դարձել ԱՄՆ-ում, վտանգում է ոչնչացնել միլիոնավոր կյանքեր Եվրոպայում, եզրափակել է նա։

  • Կիսվել: