Եվրոպան Ուկրաինայում հակամարտության կողմ չէ, սակայն դրա մաս է կազմում․ Բորել
Եվրամիությունը Ուկրաինայի հակամարտության մասն է: Այս մասին Իսպանիայում կայացած «Ո՞ւր ես գնում, Եվրոպա» խորագրով միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք այս խաղի մի մասն ենք։ Մենք պատերազմում հանդես չենք գալիս որպես կողմ, բայց մենք արդեն հակամարտության մաս ենք կազմում, և թե ինչպես այդ հակամարտությունը կլուծվի, կազդի խաղաղության և մեր անվտանգության վրա»:
Բորելը նաև մտահոգություն է հայտնել Գերմանիայից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հնարավոր կրճատման առնչությամբ
«Գերմանիան բացարձակ ցուցանիշներով ավելի շատ է աջակցում Ուկրաինային, քան Ֆրանսիան։ Ուստի խիստ մտահոգիչ է այն հայտարարությունը, որ Գերմանիան առաջիկա տարիներին կկրճատի ռազմական աջակցությունը»,-ասել է նա: