շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բորելն ասել է, որ Պուտինն ու Թրամփը կնստեն Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ

Բորելն ասել է, որ Պուտինն ու Թրամփը կնստեն Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել է Cadena SER-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել է. «Ամեն ինչ ցույց է տալիս, որ Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, և «ճաշացանկում» կլինի Ուկրաինան: Վերջերս ես Ուկրաինայում էի և խոսում էի (Վլադիմիր) Զելենսկու հետ այս հնարավորության մասին, և նրա համար պարզ է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից պատրաստված որոշումը մի բան է, որը նա չի ընդունի, և դա հասկանալի է»:

Ըստ Բորելի՝ եվրոպական երկրների մեծ մասը, թեև ոչ միաձայն, բայց պատրաստ են շարունակել օգնություն ցուցաբերել Կիևին: Բացի դրանից, ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ինքը միշտ կողմ է եղել Ուկրաինային թույլ տալ զենք օգտագործել Ռուսաստանի խորքը հարձակվելու համար:

 

  • Կիսվել: