Եվրահանձնաժողովը կոչ է արել Հունգարիային չհետաձգել Ուկրաինայի եվրաինտեգրումը. Euronews
Հունգարիան որևէ օբյեկտիվ պատճառ չունի Ուկրաինայի եվրաինտեգրումը հետաձգելու համար, հայտարարել է Եվրահանձնաժողովը: ԵՄ գործադիր մարմինը հաշվի է առել այդ երկրում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու հարցով անցկացված հանրաքվեի արդյունքները, սակայն դրանք պարտադիր չեն՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Գիյոմ Մերսիեն։
Եվրահանձնաժողովն ընդգծել է Ուկրաինայի պատրաստակամությունը սկսել բանակցությունների առաջին բլոկը, որը ներառում է այնպիսի հիմնական թեմաներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, անվտանգությունը, դատական համակարգը և պետական գնումները։
Եվրահանձնաժողովը ներկայացուցիչը հավելել է, որ Ուկրաինան այդ բարեփոխումներն իրականացնում է «ամենադժվարին պայմաններում, և Եվրամիությունը կպահանջի, որ Բուդապեշտը պարզաբանի իր դիրքորոշումը Ուկրաինայի եվրաինտեգրման և հնարավոր առարկությունների վերաբերյալ։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով, վերջերս ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ անցկացված ազգային հարցմանը մասնակցել է գրեթե 2,3 միլիոն մարդ, ինչը մոտ 8 միլիոն ընտրողների մեկ երրորդից պակաս է և նրանց 95%-ը քվեարկել է դաշինքին Ուկրաինայի անդամակցության դեմ։
Հունգարիայի ընդդիմադիր TISZA կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարի գնահատականներով՝ քվեարկել է շատ ավելի քիչ հունգարացի՝ մոտ 600 հազար մարդ։