Եվրահանձնաժողովում հույս ունեն, որ Չինաստանը զենք չի մատակարարի Ռուսաստանին
Եվրահանձնաժողովում հույս ունեն, որ Չինաստանը զենք չի մատակարարի Ռուսաստանին։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։
Նրա խոսքով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, Քաղբյուրոյի անդամ Վան Իին հստակ ուղերձ է հղել այն մասին, որ Պեկինը չպետք է զենք վաճառի կամ տրամադրի Մոսկվային։
«Չինաստանը պետք է դրական դեր խաղա Ռուսաստանի հարցում, այլ ոչ թե գրավի այն կողմը, որը մենք ճիշտ չենք համարում»,-ասել է ասել է Մասրալին:
Նա նշել է, որ իր հերթին Վան Ին հաաստատել է, որ ՉԺՀ-ն կհետեւի սեփական քաղաքականությանը եւ «կողմերից ոչ մեկին զենք չի մատակարարի»։