հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների համար

Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների համար

Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների համար:

 

 

Նախագծի համաձայն՝ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող վրացի պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամները Եվրամիության տարածք մեկնելու համար պետք է վիզա ստանան: Վիզա ստանալու հեշտացված գործընթացները նրանց համար ևս անհասանելի կդառնան:

Այս սահմանափակումները չեն վերաբերի մյուս քաղաքացիներին: Նախագիծը դեռ պետք է հաստատի Եվրոպական խորհուրդը:

Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն՝ «Սա պատասխանն է խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների նկատմամբ իշխանության դաժան բռնաճնշումներին»:

  • Կիսվել: