երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Եթե Ռուսաստանն իսկապես խաղաղություն է ուզում, պետք է դադարեցնի կրակը՝ չսպասելով մայիսի 9-ին. Սիբիհա

Եթե Ռուսաստանն իսկապես խաղաղություն է ուզում, պետք է դադարեցնի կրակը՝ չսպասելով մայիսի 9-ին. Սիբիհա

Եթե Ռուսաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է անհապաղ դադարեցնի կրակը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան:

«Ինչո՞ւ սպասել մինչև մայիսի 8-ը։ Եթե կրակը կարելի է դադարեցնել հիմա և ցանկացած ամսաթվից 30 օրվա ընթացքում, ապա դա է իրականը, այլ ոչ թե պարզապես ցուցադրության համար»,- գրել է արտգործնախարարն X սոցցանցում։

Սիբիհան նշել է, որ Ուկրաինան պատրաստ է աջակցելու տևական, ամուր և ամբողջական հրադադարին: «Եվ դա այն է, ինչ մենք անընդհատ առաջարկում ենք՝ ի նկատի ունենալով առնվազն 30 օր»,- ընդգծել է նա:

  • Կիսվել: