Եթե մենք մի քիչ ժամանակ էլ ունենանք, կարող ենք հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը. Թրամփ
Եթե մենք մի քիչ ժամանակ էլ ունենանք, կարող ենք հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը, վերցնել նավթը և դրանից մեծ հարստություն կուտակել: Այս մասին Truth Social սոցցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հեզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։
Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն մեկ շաբաթ՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են հինգ օրով։ Սակայն Իրանը հերքեց այս տեղեկությունը, իսկ Իսրայելը մերժեց Թրամփի առաջարկը։
Մարտի վերջին Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել իրանական նավթի նկատմամբ և քննարկում է Խարգ կղզու գրավման հարցը։


