Եթե ԱՄՆ-ն սպառազինություն տեղակայի ԳԴՀ-ում, ՌԴ-ն իրեն ազատ կհամարի տեղակայման մորատորիումից. Պուտին
Եթե ԱՄՆ-ն Գերմանիայում սպառազինություն տեղակայի, Ռուսաստանն իրեն ազատ կհամարի իր սպառազինության տեղակայման մորատորիումից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ժամանել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ռազմածովային ուժերի շքերթին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Հասանելիության գոտում կհայտնվեն ռուսական պետական և ռազմական կառավարման կարևոր օբյեկտները, մեր վարչական-արդյունաբերական կենտրոնները և պաշտպանական ենթակառուցվածքները»:
Բացի այդ՝ Պուտինի նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի մեծացնել Ռազմածովային ուժերի մատակարարումները:
«Մենք կշարունակենք մեծացնել վերջրյա և ստորջրյա ուժերին, ծովային ավիացիային մատակարարումները, նավերը կհամալրենք նոր սերնդի բարձր տեխնոլոգիական միջոցներով և գերձայնային հրթիռային համալիրներով»,-ասել է նա: