«Ես ծեր եմ, բայց Թրամփն էլ է ծեր». Բայդեն
ԱՄՆ նախագահ և նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջո Բայդենը խոստովանել է, որ ծեր է, սակայն նշել է, որ իր հակառակորդ, նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը իրենից ընդամենը մի քանի տարով է փոքր։
Բայդենը NBC News-ին տված հարցազրույցում պաշտպանել է նախընտրական մրցավազքին մասնակցելու համար պայքարը շարունակելու իր որոշումը․ «Ես ծեր եմ... Բայց ես ընդամենը երեք տարով եմ մեծ Թրամփից: Իմ մտավոր սրությունը շատ լավ է»,- ասել է Բայդենը։ Բայդենը պնդել է, որ «արել է ավելին, քան որևէ նախագահ կաներ 3,5 տարվա ընթացքում»․ «...Ես պատրաստ եմ սրա վերաբերյալ ինձ քննադատել...Ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ ասում՝ Աստված, նա 81 տարեկան է, ո՞վ կլինի նա, երբ նա լինի 83 կամ 84 տարեկան: Սա լեգիտիմ հարց է», - ավելացրել է Բայդենը: