Ես Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկների կողքին եմ. Հռոմի պապն անդրադարձել է Ղամիշլիում հայ հովվապետի և նրա հոր սպանությանը
Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության կապակցությամբ Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկներին իր զորակցությունն է հայտնել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը:
Նա իր թվիթերյան էջում գրել է.
«Ես Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկների կողքին եմ, երբ նրանք հուղարկավորում են իրենց հովվապետին՝ հայր Հովսեփ Պետոյանին, որն իր հոր հետ երեկ սպանվել է: Ես աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների ու Սիրիայում ապրող բոլոր քրիստոնյաների համար»: