Երկու զոհ, մեկ միլիոն տարհանված. Ֆիլիպիններում թայֆուն է մոլեգնել
Ֆիլիպիններում մոլեգնած «Ֆունգ Վոնգ» թայֆունի պատճառով երկու մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորել է: Այս մասին տեղեկացնում է Channel News Asia-ն։
Նշվում է, որ ջրհեղեղների և սողանքների վտանգի տակ գտնվող տարածքներից փրկարարները տարհանել են ավելի քան 1 միլիոն մարդու:
Լուսոն կղզում, որտեղ գտնվում է մայրաքաղաք Մանիլան, երկուշաբթի փակվել են դպրոցներն ու կառավարական գրասենյակները։ Երկրի մոտ 200 նավահանգիստ դադարեցրել է գործունեությունը, վնասվել է ավելի քան 1000 տուն, մոտ 100-ը՝ ավերվել։
Օդերևութաբանների տվյալով՝ քամու պոռթկումների առավելագույն ուժգնությունը Ֆիլիպիններում հասել է 165 կմ/ժ-ի։ Նշվում է նաև, որ այն աստիճանաբար կորցնում է ուժը և շարժվում է դեպի Թայվան։
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Ֆիլիպիններին հարվածել էր «Կալմաեգի» թայֆունը, որը երկրում խլել էր ավելի քան 200 մարդու կյանք, իսկ Վիետնամում՝ 5 մարդու:


