Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի. Այսօր 61-րդ օրն է․ Թրամփ
Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի՝ «գործարք կնքելու համար», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
«Նրանք ստիպված էին դա անել։ Այսօր 61-րդ օրն է։ Ես նրանց ասացի, թե ինչ անեն, բայց նրանք պարզապես չէին կարող դա անել։ Հիմա նրանք կարող են երկրորդ հնարավորություն ունենալ», - ասել է նա։
Սա երկրորդ անգամն է, որ ԱՄՆ նախագահը իր սոցիալական ցանցում գրում է Իսրայելի կողմից Իրանին հարվածների մասին։
Նախկինում նա գրել էր, որ «Իրանին հնարավորություն է տվել գործարք կնքելու»։