ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Երկրաշարժից 128 ժամ անց փրկարարները փլատակներից ողջ դուրս են բերել երկու ամսական երեխայի․ տեսանյութը հայտնվել է համացանցում

Երկրաշարժից 128 ժամ անց փրկարարները փլատակներից ողջ դուրս են բերել երկու ամսական երեխայի․ տեսանյութը հայտնվել է համացանցում

Փետրվարի 11-ին Թուրքիայի Հաթայ նահանգում փրկել են երկու ամսական երեխայի, ով երկրաշարժից հետո 128 ժամ անցկացրել է փլատակներում ։

Փրկարարները երեխային զգուշությամբ դուրս են բերել և հանձնել բժիշկներին, որոնք անմիջապես կերակրել են փոքրիկին։

Իսկ իսրայելցի փրկարարները որոնողական աշխատանքների վեցերորդ օրը փլատակներից  դուրս են բերել ինը տարեկան երեխայի: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տղան արգելափակվել է գրեթե 120 ժամ։ Բժշկական օգնություն ստանալուց հետո նրան ուղարկել են հիվանդանոց։ Նրա հետ միասին կարողացել են փրկել հորն ու քրոջը, երեխայի մայրը մահացել է։

 

  • Կիսվել: